Գործարկվել է առցանց հարթակ նախատեսված ԼՂ-ից ուսուցիչների աշխատանքի դիմելու համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հարթակը գործարկվել է երեկ երեկոյան։
«Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար և ընտրել է իրեն հարմար աշխատավայրը»,-մանրամասնել է Անդրեասյանը՝ ներկայացնելով նաև հարթակի` kadrer.emis.am հղումն ու դիմելու ուղեցույցը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



