Սպիտակ տունն Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունում Իրանի ներգրավվածության խորացման նշաններ չի տեսնում. Քիրբի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տունն Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում Իրանի ներգրավվածության խորացման նշաններ չի տեսնում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ իշխանությունները նկատել են, որ Իրանը նոր ձևերով է ներքաշվում հակամարտության մեջ, Քիրբին CNN-ի եթերում ասել է. «Հռետորաբանությունից բացի… ոչ, մենք չենք նկատել»:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախազգուշացրել էր, որ առաջիկա ժամերին հնարավոր է ցանկացած կանխարգելիչ միջոցընդդեմ Իսրայելի:
Նրա խոսքով՝ դիմադրության ճակատի բոլոր առաջնորդները հնարավորություն կտան հասնելու քաղաքական լուծման, սակայն «ցանկացած գործողություն հնարավոր է», եթե խաղաղ բնակչության դեմ Իսրայելի հանցագործությունները շարունակվեն:
«Մենք փորձում ենք չընդլայնել պատերազմի շրջանակը, սակայն դիմադրության ճակատը կփոխի Իսրայելի աշխարհագրական քարտեզը, եթե Իսրայելի հանցագործությունները շարունակվեն»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ «եթե ՄԱԿ-ի ունեցած սահմանափակ հնարավորությունները չօգտագործվեն, ռեժիմի դեմ նոր ճակատներ բացելու հնարավորությունն անխուսափելի է»։
Խոսելով ռազմական հակամարտության մեջ Իրանի մտնելու հավանականության մասին՝ արտգործնախարարը նշել է, որ «ցանկացած հնարավորություն կարելի է պատկերացնել»։