Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Թուրքիան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին՝ կոչ անելով անհապաղ լքել երկիրը՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։ Բյուրոյի համապատասխան հայտարարությունը տարածել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։
«Արտասահմանում իսրայելցիների դեմ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիայի համար ճանապարհորդության նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ չորրորդ մակարդակի: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Գազայում աննախադեպ վայրագությունները դադարեցնելու համար։