Կա՞ տենց մեկը, որ կարա ասի, որ Հայաստանում նիկոլի օրորք ժողովրդավարություն է, կամ գոնե դրա նման մի բան
BLOGԲանից պարզվում է՝ Սերժ Սարգսյանի մի քանի րոպեանոց ճեպազրույցը նիկոլահպատակ խամաճիկներին տեղը տեղին դաղել է։ Այլապես միմյանց հերթ չտալով, ու, ամենակարևորը հիմնականում նույնը թեզերը տիրաժավորելով, չէին տվայտվի ու ողջ դաշտում կաղկանձ տարածի։
Բոլուկին հիմնականում անհանգստացրել էր նախագահ Սարգսյանի՝ ժողովրդավարության հետ կապված պնդումը, ըստ որի՝ ՀՀ-ում ժողովրդավարություն չկա։
Հիմա հարց. իսկ ի՞նչի` էսօր Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ Կա՞ տենց մեկը, որ կարա ասի, որ Հայաստանում նիկոլի օրորք ժողովրդավարություն է, կամ գոնե դրա նման մի բան։
Էդ վիժվածքների համապատսխան տեղը մի այլ կարգի վառվել է Սարգսյանի դիպուկ ու բովանդակային դիտարկումներից, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ նախագահը դուզ տասնոցին ա կպել։
Ասեմ, հենց Նիկոլը կամ իր նմանակները խոսում են ժողովրդավարության ու ընդհանրապես էդ արժեքների մասին, միանգամից աչքիս դեմն են գալիս Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Գրիգորի Խաչատուրովը, Նարեկ Մալյանը ու ՀՀ-ում այսօր առկա մնացած քաղբանտարկյալները։ Հիշում եմ շրջափակված դատարաններն իրենց «վնգստացող դատավորներով», կամ թե ոնց են բերետները մարդկանց ջարդում, իսկ ոստիկանությունը կրակում խաղաղ ցուցարարների վրա։
Մի անգամ ասել եմ, մի հատ էլ հիշեցնեմ․ կանցնի որոշ ժամանակ ու շատերը կգիտակցեն, որ ՀՀ բոլոր ժամանակների ամենաժողովրդավար ղեկավարը նույն Սերժ Սարգսյանն էր (նիկոլական դեմոնիզացման դոզան դրեք մի կողմ ու հերթով հիշելով անցեք)։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



