ԱՄՆ-ն այսօր, վաղը և միշտ կանգնած է Իսրայելի կողքին. Բայդեն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն «կշարունակի մնալ Իսրայելի թիկունքին». այս մասին Իսրայելի ռազմական կաբինետի անդամների հետ հանդիպումից առաջ արված կարճ հայտարարության մեջ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է timesofisrael.com-ը:
«Միացյալ Նահանգներն այսօր, վաղը և միշտ կանգնած է ձեր կողքին՝ ի պաշտպանություն ազատության, խաղաղության և հետամուտ լինելով արդարությանը: Մենք ձեզ խոստանում ենք», - ասԵԼ է Բայդենը։
Հավելենք, որ այսօր Իսրայել ժամանած Բայդենը հայտարարել էր, որ մինչ Իսրայելն արձագանքում է ՀԱՄԱՍ-ի հարձակումներին, Վաշինգտոնը պետք է շարունակի ապահովել, որ Իսրայելն ունենա այն, ինչ իրեն հարկավոր է պաշտպանվելու համար:
Բայդենը նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում ամբողջ Պաղեստինի ժողովրդին և նրան միայն տառապանք է պատճառել։