Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


«Ակադեմիական քաղաք»-ը Աշտարակի փոխարեն կկառուցվի Երևանում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։

«Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին համահունչ և միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն և գիտություն ունենալու, ինչպես նաև այս երկու ոլորտները արդյունավետ ինտեգրելու նպատակով: Բուհական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացումը կապահովի գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը: 

Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառելիությունը` ապահովելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքները՝ այսպիսով ծառայելով հանրությանը: Հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ այն նաև ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումը»,-նշել է նախարարը:    

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքների հետագա հստակեցման ու կանոնակարգման  նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Նախարարի խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում՝ ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա:

«Ընդ որում՝ հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը. «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին անդրադարձ է կատարվելու այն պարագայում, եթե գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի: Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ մասնավոր կամ միջազգային բուհ»,-շեշտել է նախարարը:

Հայեցակարգի շրջանակում ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու չորս կլաստերներից՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական և սպայական: Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական M1 մայրուղուն։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է հիմնական տեղամասով: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44.000 մարդ: Նրա խոսքով՝ հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով ձևավորվելու է նաև ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան, որը կկարգավորի մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները:

Կառուցվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ՝ ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և այլ արտադրական ու փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներ, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողեր,  հանրակացարանային կամ բնակելի թաղամաս՝ ուսանողների և դասախոսների համար, բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ (համերգասրահ, կինոթատրոն, թատրոն), տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ՝ բուհական սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ կենսապայմանների կազմակերպման համար՝ մարզասրահներ, լողավազաններ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ և մնացած բոլոր ենթակառուցվածքները:

Ըստ նախարարի՝ ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով. ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար.

«Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային հեղինակավոր ճարտարապետական (gmp Architekten) և կառուցապատող ընկերությունների հետ, իսկ արվեստների կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման համար՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոնդոնի Արվեստների համալսարանի (University of the Arts London) հետ։ Ակադեմիական քաղաքի կառուցման ժամանակացույցը կազմված է երեք հիմնական փուլերից՝  նախագծման, կառուցման և սպասարկման։

Նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի հոկտեմբերից և ավարտին հասցնել 2025 թվականի սեպտեմբերին: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 հոկտեմբերից. նախնական գնահատմամբ այն կավարտվի 2029 թվականի դեկտեմբեր ամսին: Այս փուլը պլանավորվելու է այնպես, որ միջանկյալ ժամանակահատվածներում ունենանք կլաստերների, դրանց բաղադրիչների կամ հանգուցային կառույցների փուլային հանձնում»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ սպասարկման փուլը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվարից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստել է՝ ըստ էության թևակոխում ենք ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ: Նա տեղեկացրել է՝ առաջիկայում պայմանագիր կստորագրվի ճարտարապետական ընկերության հետ, որը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ կսկսի նախագծման աշխատանքները:

Այս պահին էլ արդեն տեղում իրականացվում են աշխատանքներ, հաշվարկվում են ենթակառուցվածքները և այլն: Ակադեմիական քաղաքի ստեղծման համար ընտրված է բավականին մեծ տարածք՝ 700 հա: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է այնպես, որ անհրաժեշտության դեպքում տարածքը նաև ընդլայնվելու հնարավորություն ունենա: Տարածքը տեղակայված է Երևանի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի հատման հատվածում՝ սահմանակցելով Պռոշյան, Քասախ, Աշտարակ, Էջմիածին և Արմավիրի ու Կոտայքի մարզերի այլ բնակավայրերին:

«Շատ կարևոր են 4 կլաստերները. տեխնոլոգիականի մեջ պատկերացնում ենք նաև գյուղատնտեսականը: Ընդ որում՝ այստեղ ֆերմերային փորձարարական շատ մեծ կենտրոն կստեղծվի: Այսինքն՝ գյուղատնտեսության մասնագիտություններով սովորող ուսանողները հնարավորություն կունենան տեղում պրակտիկ աշխատանքներ իրականացնելու:

700 հա տարածքը, միանշանակ, պետք է մնա ակադեմիական քաղաքի տիրույթում, և եթե պարզվի՝ տարածքը մեծ է, ապա այն հատվածներում, որտեղ կառուցապատում չի իրականացվի, այլ լուծումներ կգտնենք և կանաչապատում կիրականացնենք: Ինչ վերաբերում է բուհական ոլորտի բովանդակային զարգացումներին և 8 բուհերի ձևավորման գործընթացին՝ ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել այդ մասին, որով բուհական ոլորտի գործընկերներին հրավիրում է քննարկումների:

Ակադեմիական քաղաքը պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև իր ճարտարապետական-քաղաքաշինական լուծումներով նոր խոսք բերի ու նաև ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա ՀՀ բնակիչների և օտարերկրյա զբոսաշրջիկների ու այցելուների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ի հավելումն՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև ավագ դպրոցների առկայություն բոլոր կլաստերներում:

«Սա ապահովելու է կրթության շարունակականություն, որպեսզի ավելի վաղ փուլից կարողանանք աշխատել երեխաների հետ: Ընդգծեմ, որ բովանդակային բարեփոխումների շրջանակում բավականին աշխատանք արդեն իսկ արված է: Բառացիորեն նոյեմբերի սկզբին արվեստների ուղղությամբ աշխատանքային խումբը կայցելի Լոնդոնի արվեստների համալսարան՝ կոնցեպտի մշակման վերջնականացման համար:

Մենք ընտրել ենք յուրաքանչյուր կլաստերի համար միջազգային փորձառու գործընկեր ունենալու մոտեցումը: Տեխնոլոգիական ուղղությամբ պայմանավորվածություն ունենք Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետ, որն օգնելու է կոնցեպտուալ մշակումների հարցում: Կրթական ուղղությամբ աշխատում ենք անգլիական UCL-ի հետ: Կարծում ենք՝ միջազգային փորձառությունը կհանգեցնի ավելի ճիշտ աշխատանքների: Ինչ վերաբերում է տեղում իրականացվող աշխատանքներին՝ անհրաժեշտ երկրաբանական տվյալների շուրջ 95 տոկոսն արդեն հավաքված է: Նախատեսում ենք, որ մինչև նոյեմբերի սկիզբ կկարողանանք ավարտել այդ աշխատանքը:

Հատուկ ընդգծեմ, որ սրանից էապես շահելու է Ճարտարպետության և շինարարության ազգային համալսարանը, քանի որ ծրագիրը նախատեսում է թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների ակտիվ ներգրավվածություն նախագծման բոլոր փուլերում: Այդպիսով, սա մեզ համար դառնալու է նաև կրթական ծրագիր»,-եզրափակել է նախարարը:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution