Մեսսի. Սուարեսը մեր օրերի լավագույն կենտրոնական հարձակվողն է
SPORT«Բարսելոնայի» առաջատար, «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր Լիոնել Մեսսին գովասանքով է խոսել թիմակից Լուիս Սուարեսի մասին:
-Ինձ համար բարդ է Լուիսին համեմատել այն ֆուտբոլիստների հետ, որոնց հետ նախկինում եմ խաղացել: Միայն կարող եմ ասել, որ Լուիսը մեր օրերի լավագույն կենտրոնական հարձակվողն է: Նա շատ օգտակար է թիմի համար: Նրա հետ խաղալուց կարելի է միայն հաճույք ստանալ: Մենք հիանալի հարաբերություններ ունենք նաև խաղադաշտից դուրս:
Ես, Սուարեսը և Նեյմարը ցանկանում ենք թիմի համար լավագույնն անել, դա մեզ համար առաջնային նպատակ է: Նեյմարի հետ ևս լավ հարաբերություններ ունեմ: Նա միշտ իմ մասին գովասանքով է խոսում. հաճելի է լսել, որ թիմակիցներդ քո մասին դրական են արտահայտվում,-ասել է Մեսսին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



