Մեղադրանքի սլաքները դեպի Արցախի գործող նախագահն ուղղորդողները շատ սահուն մեղքը Նիկոլի վրայից հանում են հանուն մի քանի ավել գրոշ էս կառավարությունից ստանալու. Աննա Կոստանյան
BLOGՄեղադրանքի սլաքները դեպի Արցախի գործող նախագահն ուղղորդողները շատ սահուն մեղքը նիկոլի վրայից հանում են` չհասկանալով, թե ինչ ավելի մեծ աղետ են նախապատրաստում` հանուն մի քանի ավել գրոշ էս կառավարությունից ստանալու։
Մոռանում եք, թե ով բանակցություններ տապալեց, ով սադրիչ հայտարարություններ արեց ու ալիևին քսի տվեց Արցախի ու Հայաստանի վրա, որ Արցախ հանձնի, հետո իբր անկլավների հարց լուծի, ինքն էլ իրեն հռչակի վերջնական կոտորածից փրկող։
Մոռանում եք, թե ոնց Արցախից միջազգային հարթակներում հրաժարվեց ու բանավոր ճանաչեց Ադրբեջանի կազմում, մոռանում եք, որ ինքն իրեն համարում է թիվ մեկ պատասխանատու, բայց ոչ թիվ մեկ մեղավոր, էն դեպքում, երբ 2018-ից բացառապես իր վարած քաղաքականության արդյունքում այսօր չունենք Արցախ և ունենք Հայաստանի վրա Ադրբեջանի ներխուժման ուղիղ սպառնալիք, որը փաստում են նաև ամերիկյան ու եվրոպական պաշտոնական օղակները։

Էս ինչքա՞ն շուտ եք ամեն ինչ մոռանում, ո՞նց եք սրբադասում մեկին, ով մի ողջ ժողովրդի դարձրեց տնավեր, ո՞նց եք դառնում գործիք ու խաղալիք մեկի ձեռքին, ով երբեք իր ատելությունը ձեր (արցախցի հայերի) հանդեպ չի թաքցրել, ով միշտ ուզել է զիջել կեսը` իբր թե հանուն ամբողջի։ Ախր ոնց, էլի...
Եվ ճիշտ էր հեռատես ընկերս, երբ ասում էր «արցախցուն արցախցու դեմ հանելու օրակարգ ունեն սրանք», և դա պատվով իրականացնում են, իրականացնելու են այնքան, քանի դեռ իրենց օրակարգի մեջ ենք, սպասարկում ենք այն, չենք ընդվզում, հաշտվում ենք ու հարմարվում։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri