Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ին. մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Մեհրդատ Բազրփաշ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում», - նշեց նա։
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։
«Մենք դեմ ենք դրան։ Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն ու գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», - ընդգծեց Բազրփաշը։
Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել։
«Այն ենթակռուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը», - հավելեց իրանցի նախարարը։