«Բոլոր հաղթանակների ժամանակ լինում են հիասթափություններ». Անի Երանյանը՝ վախերի, կարիերայի և դաջվածքների մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանը մասնագիտական դադարի փուլում էր, բայց շուտով եթերում կլինի դերասանուհու մասնակցությամբ երկրորդ հեռուստաաշխատանքը:
Ինստագրամյան իր էջում դերասանուհին կազմակերպել է հարցուպատասխան՝ պատասխանելով հետևորդների հարցերին:
Օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ արդյո՞ք նա ունեցել է հիասթափություններ, որին ի պատասխան դերասանուհին գրել է. «Բոլոր հաղթանակների ընթացքում լինում են հիասթափություններ և դժվարություններ, վստահություն կորցնել, մարդկանց թողնել հետևում: Կյանքի սովորական ընթացք է, չհաղթահարելը՝ ինքդ քեզ պարտվելն է, կյանքի ռիթմից ընկնելը: Արդյո՞ք իրավունք ունենք կյանքին հակառակվելու, ռիթմից հետ մնալու, նպատակին չհասնելուն... ոչ»:
Տարիներ առաջ դերասանուհին նաև արել է դաջվածքներ, իսկ հետևորդները հետաքրքրվել են՝ արդյո՞ք զղջում է այդ քայլի համար, որին դերասանուհին պատասխանել է. «Երբեք: Մտածված քայլերի համար երբեք չի կարելի զղջալ»: