Տարածաշրջանում ցանկացած սխալ հաշվարկ լուրջ հետևանքներ կունենա. Ամիր Աբդոլլահիան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս պատերազմի, ցեղասպանության շարունակումը և Գազայի ու Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչների բռնի տեղահանումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանում, ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, գրում է IRNA-ն։
«Այսօր տարածաշրջանը նման է վառոդի տակառի»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«Ես կցանկանայի զգուշացնել ԱՄՆ-ին և նրա վստահյալ կեղծ իսրայելական ռեժիմին, որ եթե նրանք անհապաղ չդադարեցնեն մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը Գազայում, տարածաշրջանը դուրս կգա վերահսկողությունից», - ասել է նա:
«Այն, ինչ մենք այսօր տեսանք Գազայում, կեղծ իսրայելական վարչակարգի վստահված պատերազմն է», - ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը այս պատերազմը մղում է ճնշված ազգի և պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ՝ հանուն Միացյալ Նահանգների:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Թել Ավիվ այցին, նա ասել է, որ Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ հարյուրավոր ինքնաթիռներ, նավեր և զենք կուղարկի՝ ի պաշտպանություն Գազայում Իսրայելի կողմից իրականացվող սպանություններին և ջարդերին:
Նա նաև բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերը՝ հումանիտար օգնություն ուղարկելու և Գազայում խաղաղ բնակիչների սպանությունը կանխելու ուղղությամբ։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ առաջիկա ժամերին ու օրերին արաբական և իսլամական երկրներն ավելի համակարգված դիրքորոշում կընդունեն տարածաշրջանում իսրայելական այս ռազմական հանցագործությանը դիմակայելու հարցում։