Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Չեն թաքցրել Ղարաբաղը հանձնելու իրենց նպատակները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն գրում է, որ 1992 թվականին հայերը անձնուրաց պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղը, բայց 30 տարի անց Հայաստանը այն կամավոր հանձնեց Ադրբեջանին։ Այն, թե ինչու դա տեղի ունեցավ, Pravda.ruին պատմել է հրատարակության հատուկ թղթակից Դարիա Ասլամովան։ «Առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-ին, Հայաստանը լի էր ոգևորությամբ՝ մենք նորից մեծ Հայաստան ենք կառուցելու, պատրաստ ենք պայքարել դրա համար։ Այդ ներշնչումով, այդ խիզախությամբ նրանք հաղթեցին։ Ադրբեջանում, ընդհակառակը, լիակատար խառնաշփոթ էր տիրում, մարդիկ բացահայտ ասում էին. «Մորովս եմ երդվում, ուզում եմ, որ Խորհրդային Միությունը նորից վերադառնա»։ Նրանք, բնականաբար, պարտվեցին այդ հակամարտությունում։ Հաղթանակի էյֆորիայից հետո Հայաստանի անկախությունը աստիճանաբար սկսեց իրականություն դառնալ։ Բայց իրականությունը դաժան էր:

Միակ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, սահմանի մի կողմում Ադրբեջանի հետ առաջնագիծն է, մյուս կողմում Թուրքիան է, որի հետ սահմանը 1993 թվականից ի վեր ամբողջովին փակ է, Վրաստանը այնքան էլ շատ բարյացակամ չէ հայերի նկատմամբ, և վերջապես՝ փոքրիկ սահման Իրանի հետ, որն ինքը գտնվում է պատժամիջոցների տակ։ Տնտեսությունը չի կարող զարգանալ առանց արտաքին աշխարհ մուտք գործելու։ Ի՞նչ կարող է վաճառել Հայաստանը, բացի կոնյակից և մրգերից: Ոչինչ։ Հայաստանը սկսեց կամաց-կամաց մարել: Մարդիկ փախան այնտեղից։ Իսկ ադրբեջանցիները ձեռքերն են շփում, նավթի փողերով շքեղ Բաքու են կառուցում, մարմարե եզրաքարեր, փողոցների նոր լամպեր։ Ադրբեջանը պատրաստվում էր ռևանշի՝ զենք գնելով Իսրայելից: Ադրբեջանում մի սերունդ է մեծացել, որին նախապատրաստում էին պատերազմի: Իսկ Հայաստանն ապրում էր հյուրերի և սփյուռքի փողերով: Հայերի նոր սերունդ էր մեծացել աղքատության մեջ, աշխատանք չկար, վատ կրթություն, ծնողները ասում էին. «Գնա Ռուսաստան կամ Արևմուտք»:

Բացի դա, Արևմուտքը 5000-ից ավելի հասարակական կազմակերպություններ էր բացել փոքրիկ Հայաստանում։ Հսկայական գումարներ էին ներդրվել ԶԼՄ-ներում, դաստիարակվել էր նոր էլիտա։ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, չեն թաքցրել Ղարաբաղը հանձնելու իրենց նպատակները: 2013 թվականին հանդիպել եմ Աննա Հակոբյանի հետ։ Նա ինձ ասաց. «Ղարաբաղը մեր ինչի՞ն է պետք, դա նման է առանց բռնակի ճամպրուկի և միայն Ռուսաստանին է պետք, Ղարաբաղի պատճառով տնտեսապես փակ ենք, մեր բոլոր սահմանները փակ են»։ Բոլոր լիբերալները հավատում էին. «Հիմա մենք կհանձնենք Ղարաբաղը, կբացենք սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կդառնանք եվրոպական ժողովուրդների մեծ ընտանիքի անդամ, ԵՄ-ն կգա մեզ մոտ և կբացի ձեռնարկություններ, քանի որ մենք ունենք էժան աշխատուժ»: Տղե՛րք, ԵՄ-ում արդեն իսկ կա էժան աշխատուժ՝ Բալթյան երկրներում, Ռումինիայում, Բուլղարիայում... բայց ինչ-ինչ պատճառներով նրանք այնտեղ սահման չեն բացում:

Սկսվեց քարոզչությունը. «Մենք հպարտորեն գնում ենք Եվրոպա, պարզապես պետք է ազատվել Ղարաբաղից»: Մեծացել էր երիտասարդ սպառողների մի սերունդ, որը ուզում էր, որ Ղարաբաղը վերանա։ Փաստացի Հայաստանը Ղարաբաղը տվեց ոչ թե հիմա, այլ դեռ 2020 թվականին: Հայերը չեն հասկանում, որ երբ դու լքում ես քո հողն ու հայրենակիցներին, վաղ թե ուշ նույնը կստանաս: Եվ Իլհամ Ալիևն արդեն ասում է, որ Նախիջևանի հետ կապվելու համար անհրաժեշտ է հետ վերցնել հայկական անկլավները, Սյունիքը և Զանգեզուրը։ Ադրբեջանում արդեն գոռում են՝ «Զանգեզուրն Ադրբեջան է»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference