Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արագընթաց ջրի հոսքերի հետ պայքարելու մարզաձև. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թիավարության սլալոմում մրցակցության իմաստը լեռնային գետերով, ջրանցքներով կամ արհեստականորեն ստեղծված ջրամբարներով արագընթաց նավարկելն է: Հաղթում է այն մարզիկը, որն ամենաքիչ ժամանակն է ծախսում վայրէջքի վրա։ Սլալոմի բայդարկաները փոխառված են հեռավոր հյուսիսի բնակիչներից, որոնք առաջին անգամ ստեղծել են ամբողջովին ծածկված նավակ՝ թիավարողի համար մեկ անցքով: Պարզվել է, որ այն շատ հարմարավետ է թիավարելու և մանևրելու համար: 19-րդ դարում շոտլանդացի էնտուզիաստ Ջոն Մաքգրեգորը նախագծել է էսկիմոսների բայդարկաների նման նավակ, սկսել է ճանապարհորդել դրանով Եվրոպայի գետերով և այդ ամենը մանրամասն նկարագրել իր գրքերում։

Մակգրեգորի ճամփորդություններից ոգեշնչված՝ հայտնվել են էքստրեմալ մարդիկ, որոնք նոր զգացողություններ և ադրենալին փնտրելով՝ սկսել են նման նավակներով նավարկել արագընթաց գետերում։ Թիավարության սլալոմն ի սկզբանե անցկացվել է «հարթ» ջրի վրա, բայց հետո այն արագորեն տեղափոխվել է արագ հոսանքներ ունեցող գետեր, քանի որ դրանք են գնահատվել մարզիկների կողմից: 20-րդ դարի 30-ականները եվրոպական երկրներում դարձել են թիավարման սլալոմի ակտիվ զարգացման ժամանակաշրջան: Դա հանգեցրել է նրան, որ 1932 թվականի սեպտեմբերի 11-ին թիավարության սլալոմը հռչակվել է անկախ մարզաձև։ Նոր սպորտաձևի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճել է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները կասեցրել են դրա զարգացումը, բայց արդեն 1947 թվականին առաջին անգամ անցկացվել է Եվրոպայի առաջնություն, իսկ 2 տարի անց Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը։

Թիավարման սլալոմի էվոլ յուցիան պայմանականորեն կարելի է բաժանել 3 փուլի: Առաջին փուլի (1949-1972 թթ.) հիմնական առանձնահատկությունը հզոր կարկասային նավակների փոխարինումն էր թեթև և ամուր ապակեպլաստե նավակներով: Երկրորդ փուլում (1972-1992 թթ.) մրցութային կանոններն են վերանայվել և պարզեցվել, ու այն 1972 թվականին ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Սակայն բոլոր մրցանակային տեղերը գրավել են Գերմանիայի ներկայացուցիչները։ Արդյունքում այդ սպորտաձևը չի ընդգրկվել 1976 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում, և դա շարունակվել է մինչև 1992 թվականը: Նույն ժամանակահատվածում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել՝ թիավարներին նավակի կենտրոն տեղափոխելու առումով։ Երրորդ փուլը (1992 թվականից առ այսօր) բնութագրվում է Օլիմպիական խաղերի ծրագրում թիավարության սլալոմի վերաընդգրկմամբ։

Որպես ինքնուրույն մարզաձև՝ թիավարման սլալոմն այսօր շարունակում է հանրաճանաչություն ձեռք բերել աշխարհի շատ երկրներում։ Դրան նպաստում է բնության հետ մերձեցումը, դրական հույզերը և արյան մեջ ադրենալինի ներարկումը արագընթաց ջրի հոսքերի հետ պայքարելու միջոցով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition