Բիթքոինի գինը կտրուկ աճել է
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բիթքոինի գինը բարձրացել է մոտ 14%-ով և երեքշաբթի գիշերը գերազանցել է 34000 դոլարը, ցույց են տալիս առևտրի տվյալները։
Binance-ում՝ կրիպտոարժույթների ծավալով ամենամեծ բորսայում, բիթքոինը թանկացել է 14%-ով՝ հասնելով 34243 դոլարի:
Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինի արժեքն աճել է 14,59%-ով՝ միջինը կազմելով 34,351 դոլար: Դինամիկան նկատվում է ամենուր:
Բիթքոինի գինը շարունակում է աճել անցած շաբաթվա 11,4% աճից հետո, որն ամենաբարձր աճն է հունիսից ի վեր:
Ամսվա սկզբից բիթքոինը սեպտեմբերյան 4% աճից հետո թանկացել է 15,9%-ով, իսկ մինչ այդ գրանցվել է անկում երկու ամիս՝ օգոստոսին 11,3%-ով, իսկ հուլիսին՝ 4,1%-ով։ Տարեսկզբից կրիպտոարժույթը թանկացել է գրեթե 1,9 անգամ՝ 2022 թվականի վերջի 16,5 հազար դոլարից։ Միևնույն ժամանակ, ամբողջ 2022 թվականին բիթքոինն էժանացել է գրեթե երեք անգամ՝ 2021 թվականի վերջին գինը գերազանցել է 46,2 հազար դոլարը։