Թուրքիան օգնություն է ուղարկել Գազա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ Անկարան հումանիտար օգնությամբ բեռնված 4 ինքնաթիռ է ուղարկել Գազա։
Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:
Տրամադրվող օգնությունն ուղարկվել է Եգիպտոս, որտեղից ցամաքային ճանապարհով կտեղափոխվի Գազա։
Առողջապահության նախարարի խոսքով՝ Գազա է ուղարկվել գեներատորներ, որոնք կապահովեն անխափան էլեկտրաէներգիա, բժշկական սարքեր, պարագաներ, դեղորայք, սնունդ, տակդիրներ, հիվանդների և վիրավորների կարիքները բավարարող այլ անհրաժեշտ պարագաներ։
Միևնույն ժամանակ Քոջան նշել է, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդի կողքին է և հավելել․ «Թուրք ազգի անունից ուրախ ենք հանդես գալ նման պատասխանատվությամբ։ Այս մարդասիրական պատասխանատվությունն այսքանով չի ավարտվում, այն կլինի շարունակական»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Կարմիր մահիկի և Թուրքիայի պաշտպանության նախարարության և Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) համագործակցությամբ ռազմական ինքնաթիռով մարդասիրական օգնություն էր ուղարկվել Գազա։