Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան. ԱՄՆ-ը պետք է միջամտի. Time
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Պատմությունը մեզ սովորեցրել է, որ երբ ահաբեկիչները և բռնապետերը գին չեն վճարում, նրանք ավելի շատ մահեր և ավերածություններ են առաջացնում», — հոկտեմբերի 20-ին ասել է նախագահ Ջո Բայդենը՝ բացատրելով Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին և Ուկրաինային:
Այս հայտարարություններից ուղիղ մեկ ամիս առաջ նավթով հարուստ բռնապետությունը կանխատեսելի և կանխարգելելի գործողություն իրականացրեց վիճելի դեմոկրատական տարածաշրջանի դեմ՝ կատարելով վայրագություններ, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ, և հրահրելով ողջ բնակչության զանգվածային արտագաղթը։ Սակայն Բայդենի վարչակազմը դեռևս պետք է պատասխանատվության ենթարկի անցած ամսվա ագրեսոր Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում հարձակման և էթնիկ զտումների համար, Time-ի համար գրում է Թաֆթս համալսարանի գիտաշխատող և Քրենֆիլդի համալսարանի քրեական ժառանգության ասպիրանտ Սիմոն Մաղաքյանը։
«Ավելի քան 100.000 բնիկ հայեր Լեռնային Ղարաբաղում ավելի քան ինն ամիս դիմացել են Ադրբեջանի միջնադարյան սովի պաշարմանը: Սեպտեմբերի 19-ին հացի համար երկար հերթեր կանգնած սովահար հայերը ռումբի պայթյունների ձայներ լսեցին։ Ադրբեջանը 24 ժամ անընդմեջ գնդակոծում էր Լեռնային Ղարաբաղն իսրայելական և թուրքական արտադրության զենքերով, մինչև հայ բնակչությունը կապիտուլյացիա արեց՝ ջարդերը դադարեցնելու համար։ Մի քանի օրերի ընթացքում յուրաքանչյուր ողջ մնացած ընտանիք լքեց իր տունն ու կյանքը, և նախնիների մշակույթը, որը թվագրվում է երկուսուկես հազարամյակից առաջ, փախչելու հենց այն միջանցքով, որը փակել էր Ադրբեջանը՝ վերջնական միակողմանի ելքի համար:
Այժմ, երբ ամբողջ աշխարհը նայում է Գազային, փորձագետները կարծում են, որ ինքնիշխան Հայաստանն է թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախը, և ԱՄՆ-ն տեղյակ է այդ իրադարձությունների մասին»,- ընդգծում է Մաղաքյանը։
Ավելին՝ այստեղ