Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կքննարկի Արցախի առևանգված գործիչների վերադարձի հարցը
BLOGԼեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների մասին ահազանգող նամակներիս, իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ։ Նա մասնավորապես նշել է․
«Հարգելի՛ տիկին Թովմասյան,
Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակագրության համար։
Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել:
Հուսով եմ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



