Երևանի փոխքաղաքապետերը ևս ապօրինաբար են ստանձնում իրենց լիազորությունները
POLITICSԱյսօր կայացած Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետեր են ընտրվել/նշանակվել: Նրանք իրենց լիազորությունները ստանձնելու են ապօրինաբար:
Բանն այն է, որ հայտնի հանգամանքներում Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր պաշտոնը ստանձնել է օրենքի խախտումով, քանզի երդման արարողության ժամանակ չի ապահովվել ավագանու անդամների՝ օրենքով պահանջվող քվորումը: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը Ավինյանը ստանձնել է ապօրինաբար:
Այսպիսով, Տ. Ավինյանը այսօր իրավական որևէ հիմք չուներ մայրաքաղաքի փոխքաղաքապետեր առաջադրելու:
Սա նշանակում է, որ ինչպես որ Տ. Ավինյանը չի հանդիսանում Երևանի օրինական քաղաքապետ, այնպես էլ օրենքից դուրս են նրա առաջարկով Երևանի փոխքաղաքապետերի պաշտոններում հաստատվածները։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը` https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02uxT1trTTJaw8eQZDXq6tM4cpvu37WqfcXvMmhbheWJQwWbLXKjR7rgusmjYGKLDVl&id=100081084273791&mibextid=Nif5oz
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



