Օդից, ծովից և ցամաքից․ Գազայում դաժան մարտեր են
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրել ենք, որ երեկ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է ցամաքային գործողությունները և ներխուժել Գազայի հատված՝ անկլավին հարվածներ հասցնելով օդից, ծովից և ցամաքից։
Ողջ գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը և հրետանին հարվածներ են հասցրել հատվածի կենտրոնական և հյուսիսային հատվածների թիրախներին։
Այսօր՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան, ինտենսիվ մարտերը շարունակվել են Ալ-Մաղազի փախստականների ճամբարի արեւելյան հատվածում (Գազայի հատվածի կենտրոնական մաս):
Այս մասին գրում են ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրները։։ Նշվում է, որ շաբաթ առավոտյան ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ար-Ռազանի, Ալ-Աուդայի, Շեյխ Զայեդի և Բեյթ Լահիայի տարածքների վրա։
Միաժամանակ, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի զինուժին պատկանող կործանիչները հոկտեմբերի 28-ի գիշերը հարձակվել են ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Ասեմ Աբու Ռաքաբի վրա։
«Հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի և Իսրայելի գլխավոր անվտանգության ծառայության հետախուզության վրա՝ գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի ղեկավար Ասեմ Աբու Ռաքաբին: Նա մասնակցել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի շուրջ համայնքների ջարդերի ծրագրմանը: Նա ղեկավարում էր ահաբեկիչներին, ովքեր Իսրայել էին ներթափանցել պարապլաներներով և պատասխանատու էր Իսրայելի պաշտպանության դիրքերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 150 ստորգետնյա թիրախների, այդ թվում՝ ստորգետնյա շտաբների և ռազմական ենթակառուցվածքների։
Լիբանանյան «Հեզբոլլահն» իր հերթին հայտնել է, որ դաժան բախումներ են տեղի ունեցել իր զինյալների և իսրայելական զինվորականների միջև: