Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քիչ առաջ մեր քաղաքը հրթիռահարվում էր, օրը 3-4 անգամ ռմբապաստարաններ ենք իջնում, ինչ վիճակ է Իսրայելի հայ համայնքում. News.am

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քիչ առաջ մեր քաղաքը հրթիռահարվում էր, իրավիճակն Իսրայելում շարունակվում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը՝ նշելով, որ բարեբախտաբար հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ մինչեւ հիմա չկան:

«Իսրայելի զինված ուժերը սկսել են ցամաքային գործողությունը, այսօր 2 բնակավայր են մտել տանկերով, Գազայի հյուսիսային մասում են արդեն, իսկ այնտեղի բնակիչները տեղափոխվել են Գազայի հարավ»,- պատմեց նա:

Չերնամորյանը նշեց, որ Իսրայելում զորահավաքին, որին 380 հազար զորակոչային կին ու տղամարդ է հավաքվել, կան անեւ բազմաթիվ հայեր, ինչը մտահոգիչ է:

«Իրավիճակը այդ առումով ավելի է սրվել, զորահավաքին մասնակցող հայերի հետ կապը այդքան էլ շատ չէ, զանգում ասում են լավ են, ու վերջ: Նրանց մի մասը հարավում են, մի մասը հյուսիսում, նրանց ծնողները հարազատները շատ են անհանգստանում»,-ասաց նա:

Չերնամորյանը նշեց, որ վիճակն ավելի վատ է Աշկերոնում, որն անընդհատ հրթիռահարվում է:

«Մենք էլ օրվա ընթացքում 3-4 անգամ ռմբապաստարաններ ենք իջնում: Դպրոց մանկապարտեզներ չեն աշխատում, երեխաները հեռահար ուսուցման են: Մի պահ որոշվեց շաբաթը 2-3 անգամ երեխաներին դպրոց կանչել, հետո մտափոխվեցին, որովհետեւ պատերազմական դրություն է երկրում»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ առաջին տարհանումից հետո էլի թեժ գիծ է բացվել, մարդիկ էլի ցանկություն են հայտնում վերադառնալ, այս պահին իր մոտ եղած ցուցակով 45 հոգի կա գրանցված:

«Հիմա ուղիներ են փնտրում իրենց երեխաներին հեռացնելու, որովհետեւ չեն դիմանում, երեկ հրեա 9-ամյա աղջիկ երեխայի սիրտ է կանգնել վախից, հրթիռահարության ձայներից: Մարդիկ ուղում են դուրս գալ, տարբեր ուղիներ են փնտրում: Հիմա կարող է թեկուզ գրանցվեն, բայց մինչեւ ինքնաթիռը լինի, մի ձեւ դուրս եկած էլ լինեն, էլ չեն կարողանում մնալ»,- ասաց նա:

Չերնամորյանը նշեց, որ իր կարծիքով այս իրավիճակը դեռ մոտ չէ հանգուցածուծման, քանի որ Իսրայելի նպատակի ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելն է:

Նշենք, որ Իսրայելում բնակվում է 10 հազար հայ, ծանր ռմբահարվող քաղաքներում 500 հայ է բնակվում, երկրի կենտրոնում, որը հրթիռահար հարվածների տակ է գտնվում 3000 հայ է ապրում:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor