Yerevan, 05.March.2026,
00
:
00
BREAKING


Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»

BLOG
Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի քաղաքական հակառակորդները նրա մեղքն են համարում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոխնախարարի պաշտոն զբաղեցնելն ու ազնիվ և անբասիր աշխատելը: Իրականում՝ Խաչիկ Ասրյանի «մեղքերն» ավելի շատ են, ինչի վերաբերյալ քաղաքական հակառակորդները համեստաբար լռում են: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ լինի, թե ինչու են այդքան վախենում Խաչիկ Ասրյանից և նրա առաջնորդած «Հայոց Արծիվներից»:
 
Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսել են նրանից, որ նա, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չի խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում (1988-91 թվականներին), իսկ վերադառնալուց հետո չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ իր ստեղծած «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը (1992-94 թվականներին):
 
Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է մեծ «սխալ» գործել, երբ չի տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ զբաղվել է իր ծննդավայր Սյունիքի պատանիների և երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ («Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ 2002-09թթ․՝ յոթ տարիների ընթացքում՝ 821 հայրենասիրական միջոցառում։ www.hayocartsivner.am):
 
Հերթական «սխալը» եղավ այն, որ Խաչիկ Ասրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թ. ստանձնեց Հայաստանի Հանրապետության Սպորտի փոխնախարարի պաշտոնը՝ բացառապես զբաղվելով Հայաստանի ու Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ և Հայաստանի ու Արցախի պատանիների և երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ (2007 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի մայիսը Խաչիկ Ասրյանն աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության Սպորտի փոխնախարար)։
 
Հայաստանի պետական կառավարման համակարգում Խաչիկ Ասրյանը ևս հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև 11 տարվա պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ չմասնակցեց բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:
 
Խաչիկ Ասրյանի աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքն» այն էր, որ ի տարբերություն իր կոլեգաների, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով իր՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի հարավ-արևելյան շրջան (Ջաբրայիլ) և մեկ ամիս շարունակ մասնակցեց Արցախի հարավ-արևելյան շրջանի պաշտպանությանը՝ անթերի կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն՝ 2010-18թթ․՝ ութ տարիների ընթացքում՝ 679 հայրենասիրական միջոցառում։ 15 տարիների ընթացքում՝ 1․500 հայրենասիրական միջոցառում։ www.hayocartsivner.am) ։
 
Խաչիկ Ասրյանի հերթական աններելի «սխալը», գուցե նույնիսկ հերթական «մեղքն» այն էր, որ, ի տարբերություն Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների (2018 թվականի հունիսի 23-ին, Երևան քաղաքում, Խաչիկ Ասրյանը հիմնադրել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը), 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ չթաքնվեց Երևանում՝ հիպոթեկով գնած իր տանը կամ էլ իր կուսակցության վարձակալած գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրից, կրկին համախմբելով իր՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծ և կյանքի գնով պաշտպանեց ու անառիկ պահեց Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը։
 
Խաչիկ Ասրյանի, գուցե ամենամեծ աններելի «սխալն ու մեղքն» այն էր, որ, ի տարբերություն նորանկախ Հայաստանի 32 տարիների ընթացքում Հայաստանում գործած և գործող գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, նա ուղղակի մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների` հայատյաց Ադրբեջանի կողմից Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ սանձազերծված բոլոր երեք՝ Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմներին։
 
Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» ու «մեղքերի» մի մասն են, բայց դա արդեն բավական է՝ հասկանալու, թե ինչու են Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները, քաղաքական գործիչները վախենում Խաչիկ Ասրյանից և նրա առաջնորդած «Հայոց Արծիվներից»:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
Տեղեկատվական Շտաբ
 
Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29