Իսրայելը դժգոհ է. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կիրակի կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ բողոքելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ժամանակ Մոսկվայի պահվածքից, գրում է timesofisrael.com։
Իսրայելի ԱԳՆ-ի Եվրոպա-Ասիայի բաժնի փոխտնօրեն Սիմոնա Հալպերինը Մոսկվայի դեսպան Անատոլի Վիկտորովին ասել է, որ Իսրայելը «լուրջ է վերաբերվում» այն փաստին, որ Մոսկվան հստակ և միանշանակ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին։
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ռուսաստանը Մոսկվայում հյուրընկալել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին։
«ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի ահաբեկչության, պատանդների առևանգման և ավելի քան 1400 իսրայելցիների սպանության համար անմիջականորեն պատասխանատու առաջնորդներին հյուրընկալելն Իսրայելի դեմ ահաբեկչության օրինականության մեսիջ է ուղարկում», - ասել է Հալպերինը Վիկտորովին:
Անցյալ հինգշաբթի Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի գործիչների հետ: