ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան խոստանում է ակտիվ լինել ԼՂ հակամարտության լուծման գործում
INTERNATIONAL NEWSԳերմանիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնում է բարդ ժամանակներում, ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է երկխոսության եւ վստահություն ստեղծելու համար որպես հարթակ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Ֆրանկ-Վալտե ր Շտայնմայերի կողմից արված հայտարարության մեջ, որի տեքստը հունվարի 13-ին տարածել է արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Շտայնմայերի խոսքով` ուշադրության կենտրոնում «կգտնվեն Ուկրաինայում ԵԱՀԿ գործունեությունը եւ իրավիճակի մոնիտորինգի գծով առաքելության ուժեղացումը»:
«Մենք նաեւ կմասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում եւ Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման գործում եւ ակտիվացնելու ենք տեղերում ԵԱՀԿ առաքելությունների աշխատանքը», -ընդգծվում է հայտարարության մեջ:
Հունվարի 14-ին Շտայնմայերը կմեկնի Վիեննա, որտեղ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում կներկայացնի կազմակերպությունում Գերմանիայի նախագահության ծրագիրը: Հունվարի 1-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Սերբիայից անցել է ԳԴՀ-ին:



