Ոսկու գինը կայուն է՝ մոտ 2 000 դոլար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոսկու գինը մնում է կայուն՝ մոտ 2 000 դոլարի մակարդակի, ինչին նպաստել է էսկալացիան Մերձավոր Արեւելքում, տեղեկացրել է Reuters-ը։
Ոսկու գինը ուրբաթ հասել է մեկ ունցիան 2 009,29 դոլարի՝ գերազանցելով 2 000 դոլար հոգեբանական շեմը մայիսի կեսերից, քանի որ ներդրողները կուտակել են ձուլակտորները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտության ֆոնին։
Շուկայի մասնակիցեներն այժմ սպասում են ԱՄՆ բանկի որոշմանը, որը կլինի չորեքշաբթի։ Շատերն սպասում են, որ ԴՊՀ-ն կպահպանի տոկոսադրույքն առանց փոփոխությունների, բայց հիմնական ուշադրությունը կհատկացվի նրա նախագահ Ջերոմ Փաուելի մեկնաբանություններին։
Արծաթը պահպանել է 23,15 դոլարի մակարդակը, պլատինի գինն իջել է 0,3 տոկոսով՝ 901,35 դոլար, իսկ պալադիումինը թանկացել է 0,2 տոկոսով՝ 1 1124,48 դոլար։