Իսրայելը Գազայում մարդկության դեմ հանցագործություններ է իրականացնում․ Էրդողան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի ղեկավարությունը, ստանալով ԱՄՆ-ի ու Արևմուտքի աջակցությունը, արդեն 25 օր է, ինչ մարդկության դեմ հանցագործություններ է իրականացնում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Եվրոպայի և Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությամբ Իսրայելի վարչակազմը 25 օր է ամբողջ աշխարհի առաջ հանցագործություն է կատարում մարդկության դեմ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ պետությունները պետք է հետևեն պատերազմի կանոններին, մինչդեռ Իսրայելը հարվածներ է հասցնում հիվանդնոցներին, ուստի իրենք շարունակելու են աշխատանքները ռազմական հանցագործություններ կատարած բոլոր իսրայելցիներին օրենքի առջև կանգնեցնելու ուղղությամբ։
«Մենք կարծում ենք, որ Իսրայելին, որը կարծես ամբողջովին կորցրել է պետականության զգացումը և հանդես է գալիս որպես ինչ-որ կազմակերպություն, պետք է որքան հնարավոր է շուտ կանգնեցնել»,- հավելել է Էրդողանը։