Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 5 դրամով
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմել է 402.39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.61 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.48 դրամ (նվազել է 5.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.46 դրամ (նվազել է 3.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.33 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 405-407 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-420 դրամով, վաճառվում է 429-438 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.99-4.30 դրամով, վաճառվում է 4.42-4.57 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 405-406 դրամով:
Եվրոն գնվում է 425-426 դրամով, վաճառվում է 430 դրամով:
Ռուբլին գնվում է 4.25-4.27 դրամով, վաճառվում է 4.35-4.37 դրամով: