Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Համայնքների խոշորացումը մտնում է նոր փուլ. գյուղապետերին զրկում են գահից

ECONOMICS

Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Լոռու մարզի Թումանյան համայնքներում համայնքներում վաղաժամկետ կդադարեցվեն համայնքների ղեկավարների լիազորությունները եւ կնշանակվեն նոր ընտրություններ, այդ թվում՝ ավագանու անդամների:

Հարցն այսօր կքննարկվի կառավարության նիստում: Համայնքների գործող ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու եւ նոր ընտրություններ նշանակվելու հարցը պայմանավորված է համայնքների խոշորացման ծրագրով: 2015 թվականի մայիսի 17-ին թվով 20 համայնքներում անցկացվեցին տեղական հանրաքվեներ՝ Դիլիջանի, Տաթեւի եւ Թումանյանի հարակից գյուղերը դրանց միացնելու հարցում բնակչության կարծիքն իմանալու նպատակով: Որոշ համայնքներ այդպես էլ «այո» չասացին՝ չկարողանալով համակերպվել այն մտքի հետ, որ կորցնելու են տեղական անկախությունը: Բայց կառավարությունը բազմիցս հայտարարել էր՝ այս հանրաքվեն խորհրդատվական նշանակություն ունի եւ, անկախ արդյունքներից, կա խոշորացումը կազմակերպելու քաղաքական որոշում: Եվ հիմա կարծես թե խոշորացման գործընթացը մտել է նոր փուլ: Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերը միանում են եւ վերակազմակերպվում որպես Տաթեւ համայնք, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղերը միանում են Դիլիջանին, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները՝ Թումանյանին:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը, նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունները նշանակվում են կառավարության որոշմամբ: «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 9-ին, ինչը նշանակում է, որ նոր ձեւավորված համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունները պետք է նշանակվեն 2016 թվականի փետրվարի 14-ին:

Այսպիսով, 17 գյուղապետ կորցնում է իր լիազորությունը, ավելի շուտ, լիազորությունները փոխանցվում են մեկ ուրիշին, իսկ իրենք ժամկետից շուտ դառնում են գործազուրկ: Գործազուրկ են դառնալու նաեւ գյուղապետարանների տասնյակ կամ միգուցե հարյուրավոր աշխատակիցներ: Ինչպես հայտնի է, ձուլված համայնքների աշխատակազմերը ցրվելու են եւ 10-15 հոգանոց աշխատախմբին փոխարինելու է 1-2 անձ, որոնք լինելու են արդեն խոշորացված համայնքի ղեկավարի ներկայացուցիչը փոքր համայնքում:

Հիշեցնենք, որ Դիլիջանը, Տաթեւն ու Թումանյանը հարակից գյուղերի հետ վերաձեւակերպելու ծրագիրն ընդամենը պիլոտային է եւ խոշորացումը միայն այս համայնքներով չի սահմանափակվելու:

Գագիկ Աղբալյան

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced