Մոսկվան պատրաստ է առաջիկայում կազմակերպել ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում. Զախարովա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցանկացած շփում, որը կարող է նպաստել լարվածության վերացմանը Բաքվի եւ Երեւանի միջեւ, մենք միայն ողջունում ենք։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի վաչապետերի հանդիպումը Վրաստանում։
«Այն ամենը, ինչն օգտակար է կողմերին եւ ընդհանրապես տարածաշրջանին, մենք ողջունում ենք։ Մեր կողմից ելնում ենք այն բանից, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ է մնում եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որոնք ընդունվել են 2020-2022թթ.։ Այն ներառում է խաղաղության պայմանագրի ստորագրում երկու երկրների միջեւ, ապաշրջափակում, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում, սահմանազատում եւ այլն։ Առաջիկայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում»,- ասել է Զախարովան։