Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


IDBank-ն ու Իդրամը համախմբվել են ID Group հայկական հոլդինգում

SOCIETY

Հաշվի առնելով երկու ընկերությունների ռազմավարական հաջող համագործակցությունն ու զարգացման տեսլականների համընկնումը՝ Իդրամն ու IDBank-ը հանդես են գալիս են ID Group հայկական հոլդինգի ներքո, որը ներկայում վերահսկում է Իդրամի և IDBank-ի բաժնետոմսերի 100%-ը։

ID Group ընկերությունը ստեղծվել է 2023 թվականին։ ID Group-ը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Լալա Բախշեցյանին և Վարտան Դիլանյանին։

Վարտան Դիլանյանի խոսքով` որոշումը նախ և առաջ պայմանավորված է երկու ընկերությունների ռազմավարական հաջող համագործակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս հաստատուն քայլերով զարգացնել թվային բանկինգը Հայաստանում: Ընկերություններն առաջարկում են վճարահաշվարկային և բանկային ծառայությունների այնպիսի հարթակ, որում հաճախորդները ստանում են հեռավար ծառայությունների ամբողջական փաթեթ՝ խնայելով իրենց ժամանակն ու ստանալով որակյալ ծառայություններ։ «ID Group ընկերությունների խմբում մենք շարունակելու ենք իրականացնել Բանկի ռազմավարական նպատակները՝ էլ ավելի կենտրոնանալով ֆինտեխ ուղղության վրա», - ասել է Վարտան Դիլանյանը։ 

Լալա Բախշեցյանը, որպես Հայաստանում էլեկտրոնային փողի ներդրման և զարգացման առաջամարտիկ, կարծում, է, որ ընկերությունների կապիտալի, փորձագիտական և ՏՏ ռեսուրսների մեկտեղումը ID Group-ում հնարավորություն կտա ոչ միայն շարունակել հաջողությամբ զարգացնել թվային էկոհամակարգը, այլ նաև Հայաստանում հաջողված ֆինտեխ լուծումները մոտ ապագայում արտահանել այլ երկրներ։ «ID Group-ում երկու ընկերությունների սիներգիան թույլ կտա ավելի մեծ ռեսուրսներ ներդնել նշված ուղղությունների զարգացման վրա և նպաստել մեր երկրի ֆինանսական ոլորտում նորարարական լուծումների զարգացմանը», - ասել է Լալա Բախշեցյանը։ 

ID Group-ից հայտնում են, որ այն նպատակ ունի շարունակական ներդրումներ կատարել խոստումնալից փոխլրացնող ընկերություններում և նախագծերում։

Վարտան Դիլանյանը ձեռք է բերել IDBank-ի 59,7% բաժնետոմսերը դեռ 2016 թվականին, իսկ 2022 թվականին դարձել է IDBank-ի միակ սեփականատերը՝ նպատակ ունենալով զարգացնել թվային բանկինգը Հայաստանում։ Միևնույն ժամանակ, Վարտան Դիլանյանը, հանդիսանալով Axellect Holding-ի հիմնական բաժնետերը, ակտիվորեն մասնակցել է ՏՏ ռազմավարությունների և թվայնացման ձևավորմանն ու իրականացմանը՝ կենտրոնանալով գլոբալ հեռանկարների և այնպիսի տարածաշրջանների վրա, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Ղազախստանը և Հայաստանը։ ID Group-ի ստեղծումը Վարտան Դիլանյանին հնարավորություն է ընձեռել իր ռեսուրսների մի մասն ուղղել Axellect Holding-ի միջազգային բիզնեսի զարգացմանը։ Սա իր հերթին թույլ է տալիս միջազգային լավագույն գիտելիքներն ու փորձը բերել հայաստանյան ֆինտեխ շուկա։

Լալա Բախշեցյանը և նրա ամուսինը՝ Ռուբեն Կուրղինյանը, սկսեցին զարգացնել էլեկտրոնային փողի (դրամապանակի) ոլորտը Հայաստանում, երբ 2017 թվականին ձեռք բերեցին հայկական առաջատար էլեկտրոնային փողի ոլորտի առաջատար Idram ընկերությունը՝ հավատալով հայկական ֆինտեխի զարգացման հեռանկարներին և այս ոլորտում ունենալով էական փորձ։ 2020 թվականին՝ Կուրղինյանի մահից հետո, Լալա Բախշեցյանը շարունակել է զարգացնել ընտանեկան բիզնեսը։ 

Կուրղինյան-Բախշեցյան ընտանիքի ներդրումներից ի վեր Idram-ը դարձավ առաջատար ֆինտեխ հարթակ՝ գրանցելով հաճախորդների բազայի, ֆինանսական ծառայությունների, տեխնոլոգիական ենթակառուցվածքների և եկամուտների էական աճ:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive