Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 16-ամյա երկու պատանիներ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Պիոներ պալատի մոտ աբովյանցի երեք պատանիներ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել է մյուս երկուսին: Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ձերբակալվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



