«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներով Ալավերդիում էինք՝ ծանոթանալու այստեղ կատարվող աշխատանքներին․ Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներով Ալավերդիում էինք՝ ծանոթանալու այստեղ կատարվող աշխատանքներին։
Հպարտ եմ, որ այստեղ մեր թիմը՝ համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանի գլխավորությամբ, ընտրվելուց ընդամենը մեկ տարվա ընթացքում էապես փոխել է համայնքի մթնոլորտը՝ հավատարիմ մնալով ալավերդցիներին տված իր խոստումներին։
Այս կարճ ժամանակահատվածում արդեն շատ բան է արված։ Եվ այսպես, ալավերդցիների կողմից ամենասիրված վայրերից մեկը՝ «Մետալուրգ» մարզադաշտը վերագործարկվելու ճանապարհին է․ այլևս անցյալում է այս Հայաստանի ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկի՝ արոտավայրի վերածված կարգավիճակը։
Մարզադաշտի խոտածածկը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Շուտով՝ մարզադաշտի վերակահավորումից ու վերանորոգումից հետո հնարավորություն կլինի այստեղ կազմակերպել այդքան սպասված ֆուտբոլային հանդիպումները։ Համայնքում ամեն քայլափոխի աշխատանք է արվում. վերանորոգվում են մշակույթի ու կրթական օջախներ, բարեկարգվում են փողոցներ։
Սա է մեր թիմի աշխատանքի ոճը. մեզ տրված վստահությունը նվիրման ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ բերելու է իրական փոփոխություններ մեր համայնքներում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



