Քանի Նիկոլն ա էս երկրի «գերագույն գլխավոր հրամանատարը», ոչ «Գմբեթ 2»-ը, ոչ էլ անգամ «Երկաթյա գմբեթներն» ի զորու չեն լինելու պաշտպանել էն, ինչը ինքը որոշել ա հանձնել
BLOGՊատերազմի օրերին Ջրականում մադրիկ կային, ովքեր 20-25 օր այդ տարածքում էին եղել, բայց այդպես էլ թշնամու չէին հանդիպել։ Բայց Ջրականը հանձնեցին։
Հիշեք, քանի նիկոլն ա էս երկրի «գերագույն գլխավոր հրամանատարը», ոչ «Գմբեթ 2»-ը, ոչ էլ անգամ «Երկաթյա գմբեթներն» ի զորու չեն լինելու պաշտպանել էն, ինչը նիկոլը որոշել ա հանձնել։ Դա աքսիոմա է։ Արցախում պակաս պաշտպանական համակարգեր ու կառույցներ չկային, բայց տեսա՞ք վերջն ինչ եղավ։
Ես չեմ քննադատում, չեմ էլ գովերգում այն, ինչ արվում ա «Գմբեթ 2»-ի շրջանակներում։ Բայց մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կրկնեմ. եթե քո բանակի փամփուշտն ու արկն անգամ դու չես կարողանում արտադրել, ապա հեքիաթի ժանրից ա, որ դու ինչ որ ժամանակ, ինչ որ պատերազմում, ինչ որ պաշտպանական կառույցների միջոցով կկարողանաս հաղթել կռիվը։ Սա 90-ականները չեն։ 90-ականներին «Գմբեթները» գուցե փրկեին որսրոդական հրացանով կռվող ազատամարտիկին։ Բայց հիմա դարը փոխվել է, դարի հետ աշխարհաքաղաքականությունն ու պատերազմների հանդեպ մոտեցումն էլ են փոխվել։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



