Լոնդոնում կրկնակի կավելացվի զինված ոստիկանական պարեկների թիվը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կրկնակի կավելացվի զինված ոստիկանական պարեկների ներկայությունը՝ կանխելու համար ահաբեկչական հնարավոր գրոհները, որպիսիք անցյալ տարի տեղի ունեցան Փարիզում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի սեփական աղբյուրներ :
Հրատարակության տվյալներով՝ արդեն հունվարի 14-ին Լոնդոնի ոստիկանության ղեկավար սըր Բեռնարդ Հոգան Հոուն կհայտարարի քաղաքի պահպանության համար «լրացուցիչ 660 կարգի պահապաններ» ներգրավելու պլանների մասին, «որոնք հրազեն կրելու իրավունք ունեն»:
Նշվում Է, որ դա թույլ կտա «կրկնակի ավելացնել» իրավապահ մարմինների «զինված աշխատակիցների թիվը», որոնք ամեն օր ծառայություն են իրականացնում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



