Վարչախումբն արդեն բացեիբաց սպառնում է, որ ՀՀ-ում Արցախի ոչ մի պետական ինստիտուտ չպիտի գործի. Դավիթ Սարգսյան
BLOGԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վարչախումբն արդեն բացեիբաց սպառնում է, որ ՀՀ-ում Արցախի ոչ մի պետական ինստիտուտ չպիտի գործի: Շուտով վստահաբար կարգելեն «Արցախ» բառի կիրառումը, այնպես, ինչպես դա իրենց է արգելված Բաքվի կողմից:
Օսմանյան կայսրությունը 19-րդ դարում արգելել էր «Հայաստան» բառի կիրառումը` պատճառաբանելով, որ այդպիսի վարչական միավոր չկա: «Արցախ» տեղանվան հետ նույնն անելու են նաև սրանք:
Դրան հաջորդելու է Հայաստանում ապաստանած բռնագաղթյալ արցախցիների գույքային իրավունքների սահմանափակումը: Դրա համար արդեն պարարտ հող են ստեղծել` ներազգային թշնամանք հրահրելով, նրանց քաղաքացիությունից համատարած զրկելով:
Ժամանակին Ալիևն ասում էր, թե իմաստ չունի վերադարձնելու հայ ռազմագերիներին, քանի որ նրանց Երևանում, միևնույն է, կալանավորում են, իսկ ահա Բաքվի բանտերում նրանք իրենց ավելի լավ են զգում:
Այս վարչախմբի ֆորայով Ալիևը շատ շուտով բառացիորեն նույնն ասելու է արցախցիների կարգավիճակի մասին, ընդ որում` միջազգային հարթակներից: Թե բա` «Ղարաբաղի հայերին Հայաստանում չեն ընդունում, ճնշում են», և ինքը պատրաստ է «երաշխավորելու» նրանց անվտանգությունը` վերադարձի դեպքում:
Եվ մենք, իհարկե, այս տիեզերական մասշտաբի նվաստացումն էլ ենք մարսելու...
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



