ԼՂ-ում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 մլն ռուբլի օգնություն կստանան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքներին 1 մլն ռուբլու օգնություն կտրամադրվի Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից (ՌԽՀ), իր Telegram ալիքում հայտնել է ՌԽՀ վարչության նախագահ, ՌԼԴԿ-ի առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից։
Սեպտեմբերի 20-ին մեր զինվորականները հարձակման ենթարկվեցին և զոհվեցին։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին:
Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական վերահսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,-գրել է Սլուցկին։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



