Հայ գեղասահորդները կմասնակցեն մեծահասակների Եվրոպայի առաջնությանը
SPORTՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի 25-31-ը կայանալու է մեծահասակների գեղասահքի 2016 թ. Եվրոպայի առաջնությունը: Հայաստանիգեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս մրցաշարին Հայաստանից կմասնակցեն երկու առաջատար մենասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, ինչպես նաեւ Թինա Կարապետյան – Սայմոն Սենեկալ պարային զույգը: «Եթե մեր մարզիկները հայտնվեն լավագույն տասնյակում, ապա այդ ցուցանիշը մեզ կգոհացնի: Սակայն ձգտելու ենք առավելագույնին,- նշեց ֆեդերացիայի նախագահը:
Մելանյա Ստեփանյանի խոսքով, առաջնությունը լավ ստուգատես է նաեւ մարտի վերջին Բոստոնում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը մասնակցելուց առաջ եւ հնարավորություն՝ լրացնելու Բոստոնի առաջնության ուղեգրերի բացը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



