Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կտան մայրաքաղաքի փոքր կենտրոնում բեռնատարների մուտքի սահմանափակումն ու վճարովի ավտոկայանատեղիի տեղական վճարի վերանայումը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Փաստը» տեղեկացրել էր, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի որոշակի, հատկապես կենտրոնական հատվածներում արգելվելու է մեծ բեռնվածությամբ բեռնատարների մուտքը առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն: Երեկ այս նախաձեռնությունն իրականություն դարձավ: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում ներկայացրեց մանրամասները:

«Փոքր կենտրոնում ենթակառուցվածքներն այնպիսին են, որ ճանապարհների թողունակությունը սահմանափակ է: Տրանսպորտային մեծ միջոցների հոսքերի դեպքում կառավարել անհնար է դառնում: Փողոցները լայնացնելու հնարավորություն չկա, ուստի երթևեկության կազմակերպման համար պետք է կիրառել սահմանափակումներ: Սա իրենից ենթադրում է որոշակի բարեփոխումների փաթեթ, որի առաջին քայլով որոշվել է ժամային սահմանափակում կիրառել բեռնատար ավտոմեքենաների մասով: Ժամային սահմանափակման տրամաբանությունը հետևյալն է՝ 2,5 և ավելի տոննա ընդհանուր բեռնվածության գործակից ունեցող տրանսպորտային միջոցները պետք է մուտք գործեն տվյալ հատված երեկոյան ժամը 21:00ից մինչև առավոտյան 7:00-ն ընկած ժամանակահատվածում: Սա իր հերթին կբերի երթևեկության մասնակիցների որոշակի նվազում, որն ինքնին որոշակի ազդեցություն կունենա երթևեկության վրա: Միանշանակ սա ամբողջությամբ չի լուծելու խցանումների խնդիրը փոքր կենտրոնում, բայց լուծման գործընթացում իր մասնակցությունը միանշանակ կունենա»,-ասում է Հարությունյանը:

Երթևեկության կարգավորմանը նպաստելուն է ուղղված նաև հանրային տրանսպորտի համար գծերի առանձնացումը: «Երթևեկության մասնակիցների նկատմամբ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն: Մասնավոր տրանսպորտային միջոցի օգտագործումը պետք է լինի ոչ գրավիչ: Քաղաքացին պետք է միշտ մտածի, որ հասարակական տրանսպորտով երթևեկելը լինելու է ավելի հարմար և իր ցանկալի վայրը հասնելու է ավելի շուտ, քան իր մասնավոր մեքենայով: Այս որոշումը կյանքի կոչելու առաջնային ուղղություններից մեկն այն է, որ հասարակական տրանսպորտի համար պետք է լինի առանձնացված գիծ, որպեսզի հասարակական տրանսպորտը չհայտնվի խցանումների մեջ, ժամանակ չկորցնի, երթևեկի ավելի արագ, հարմարավետ ու անվտանգ:

Ավարտում ենք Հերացի փողոցի կահավորումը համապատասխան տեխնիկական միջոցներով, այս շաբաթ արդեն կգործի ամբողջությամբ, երկու կողմում առաջին երթևեկելի գոտին կհատկացվի հասարակական տրանսպորտին: Այս գործընթացը շարունակական է լինելու, իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ հիմնական ուղևորահոսքը սպասարկող երթուղիները, որոնք իրար են կապում խոշոր վարչական շրջանները, գրեթե ամբողջությամբ պետք է ունենան առանձնացված ավտոբուսային գծեր, որպեսզի տվյալ երթուղիները մաքսիմալ արագ կարողանան քաղաքացիների սպասարկում իրականացնել: Այսօր արդարացի դժգոհություն կա, որ հասարակական տրանսպորտի հաճախականության գրաֆիկները խախտվում են, և արդյունքում ուղևորը կանգառում երկար է սպասում իրեն սպասարկող տրանսպորտին: Այս խնդրի կարգավորմամբ տվյալ ուշացումների հարցը կլուծվի, և պատշաճ որակի սպասարկում կիրականացվի»,-նշում է մեր զրուցակիցը:

Չնայած, որ մայրաքաղաքը ձերբազատվեց գազելներից, և հիմա քաղաքացիներին սպասարկում են անվտանգ ու տարողունակ ավտոբուսները, հատկապես պիկ ժամերին դրանք գերծանրաբեռնված են: Հարությունյանը նախ իր արտահայտած նախորդ մտքին է հղում անում, իսկ հետո հավելում, որ արդեն հաջորդ տարի Երևան կհասնի ավտոբուսների նոր խմբաքանակը: «Ծանրաբեռնվածության մի խնդիրը ժամային գրաֆիկի հաճախականության խախտումն է, եթե ավտոբուսը նախատեսված 10 րոպեն մեկ կանգառ չի հասնում, այնտեղ ուղևորահոսքն ավելանում է, և մոտեցած տրանսպորտային միջոցում ծանրաբեռնվածությունը շատանում է: Առանձնացված երթուղիները որոշ չափով այս խնդիրը կկարգավորեն: Երկրորդ՝ պետք է պահանջվող թվաքանակի շարժակազմի ավելացում, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի:

Այս մասով ունենք 30 սպասվող ավտոբուս գործող պայմանագրով, որն անցած տարվա մրցույթի արդյունքում հայտարարվել էր, Երևան համայնքը բանակցեց մատակարարի հետ և թվով 30 ավտոբուս ավելացվեց` առանց պայմանագրի գնից համայնքի կողմից ավելի վճարելու: Այս 30 ավտոբուսը հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին կլինի Երևանում: Գնումների վարչությունը և տրանսպորտի վարչությունը գնման հայտ է ուղարկել 170 հատ 8 և 6 մետր երկարությամբ և 60 տեղատարողությամբ ավտոբուսների ձեռքբերման, մրցույթի կայացման արդյունքում նախնական հաշվարկների արդյունքում հունիս-հուլիս ամիսներին դրանք կժամանեն Երևան: Ինչպես նաև ներկայումս շարունակվում է գործընթացը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական միջոցներ հատկացնելու մասով, որը պետք է ուղղվի 250 էլեկտրական 18 մետր երկարությամբ ավտոբուսների ձեռքբերմանը: Մայրաքաղաքի ավտոբուսային պարկում էական փոփոխություն կլինի արդեն 2024 թ.-ի ընթացքում»,-ընդգծում է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Որպես բարեփոխումների փաթեթի փուլային գործողություն դիտարկվում է նաև վճարովի ավտոկայանատեղիի տեղական վճարի վերանայում:

«Սրա տրամաբանությունը ոչ թե վճարի չափի ավելացումն ու շատ գումար հավաքագրումն է, այլ սա հստակ դիտարկվում է որպես սահմանափակման գործիք: Վճարի չափի գումարի վերանայման արդյունքում կսահմանափակենք տրանսպորտային միջոցների մուտքը դեպի փոքր կենտրոն, որը նույնպես կառաջացնի երթևեկության մասնակիցների քանակի նվազեցում ու երթևեկության միջին արագության բարձրացում»,-եզրափակում է Վազգեն Հարությունյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience