Պուտինի նկատմամբ բարեկամական վերաբերմունքը իմ քաղաքական կարիերայի ամենամեծ սխալն էր․ Չեխիայի նախկին նախագահ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեխիայի նախկին նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքը համարում է ամենամեծ սխալն իր սեփական քաղաքական կարիերայում։
Այս մասին քաղաքական գործիչն ասել է Nova չեխական հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:
«Ես բացարձակ սխալ գտնվեցի Վլադիմիր Պուտինի հարցում, միայն անխոհեմ մարդը կարող էր այնպիսի ողբերգական սխալ թույլ տալ, ինչպիսին էր Ուկրաինա ներխուժելը»,- նշել է 79-ամյա քաղաքական գործիչը, պատասխանելով այն հարցին, թե որն է իր նախագահության տարիների ամենամեծ ձախողումը:
Միլոշ Զեմանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականից մինչև 2023 թվականի մարտը։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Չեխիայի վարչապետի պաշտոնը:
Նա Չեխիայի առաջին նախագահն է, ով ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ։ Նրան անվանել են «Վլադիմիր Պուտինի ընկերը»։