Հեղափոխական մշակումներ արևային էներգիայի ոլորտում Ֆրանսիայում
ECONOMICSՖրանսիական «Segula Technologies» ընկերությունը նոր հեղափոխական մեթոդ է մշակել՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և Անժե-էն-Սանտեր մունիցիպալիտետում գտնվող առևտրային շենքի տանիքում տեղակայել մեկ տասնյակ հիբրիդային արևային և քամու գեներատորներ, որոնք կլոր տարին կարող են ապահովել շինության էներգիայի մատակարարումը։
Նման մեկ սարքավորումը ներառում է մինչև 1500 Վտ հզորության քամու գեներատոր և 2 արևային մոդուլներ՝ յուրաքանչյուրը 800 Վտ հզորությամբ, ինչպես նաև անհատական մարտկոցներ և բաշխման համակարգ, ինչը այդ համակարգերը դարձնում է խելացի՝ սմարթ։
Հիբրիդային գեներատորները նախագծել և պատրաստել է «Wind in Roof» ընկերությունը։ Հաշվարկների համաձայն յուրաքանչյուր սարքավորումը կարող է մեկ տարվա աշխատանքի ընթացքում արտադրել մինչև 2000 Կվ/ժամ էներգիա քամով և 800 Կվ/ժամ էներգիա արևից, իսկ հարթ տանիքին մեկ հիբրիդային գեներատորը զբաղեցնում է 4 քմ տարածք։
Գեներատորները բավական վստահելի են և կարող են դիմանալ քամու՝ մինչև 50 մ/վ արագությանը, ընդ որում դրանք աշխատում են համեմատաբար անաղմուկ։ Քամու գեներատորների աղմուկը լրջագույն խնդիր է Ֆրանսիայի համար և օրենքով դրանք արգելվում է տեղադրել բնակելի շինություններում։ Եթե նոր գեներատորներն իրենց բավական լավ դրսևորեն, ապա առաջիկայում դրանք կտեղադրվեն նաև բնակելի շենքերի տանիքներին։ Ընդ որում կարևորագույն մի խնդիր, որ առաջինն ընկերությունը չի կարողացել լուծել, լուրջ ցրտերին դիմանալն է, -15-ի դեպքում համակարգն ինքն իրեն անջատվում է։
Ֆրանսիական այս նորամուծությամբ հետաքրքրված են նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Գերմանիայում և դրանց լավ աշխատելու դեպքում, մտադիր են տեղադրել նաև իրենց մոտ։ Իսկ Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Կարինե Սահակյան