«Ուլիսի» գլխավոր մարզիչը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
SPORT«Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, կալանավորված Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հունվարի 14-ին րագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը որեւէ խաղադրու յք չի կատարել, չի արել այնպիսի գործողություն, որը որեւէ հիմք կարող է դառնալ քրեական գործ հարուցելու համար: «Գործը նախաքննության փուլում է: Ես հակված եմ մտածելու, որ նախաքննությունն օբյեկտիվ ընթացք կունենա եւ շատ հարցերի պատասխաններ կտրվեն»-, նշեց փաստաբանը:
ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2015 թ. նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:
«Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գ. Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են: Հունվարի 13-ին կալանավորվել են նաեւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: