Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Պարտվածի սինդրոմից գետինը պիտի բացեիր, մտնեիր մեջն ու էլ երբեք դուրս չգայիր. Աննա Կոստանյան

POLITICS
 
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Թերթում եմ երեք տարի առաջվա արխիվս՝ ԱԺ ելույթներ, նկարներ, տարբեր մարդկանց հետ տարբեր հանդիպումներ, խոսակցություններ․․․Ինչքան բան տեսանք, լսեցինք, ապրեցինք, խոսեցինք, լռեցինք, գլուխներս պատով տվեցինք․․․ Էսօր էլի նույն կոտրած տաշտակի առաջ ենք՝ ջարդված ողնաշարով, քանդված ներկայով ու մշուշոտ ապագայով։
 
Փողոցում տարբեր մարդիկ՝ սովորական, անսովոր, պաշտոնավոր կամ ոչ, ուսադիրներով զինվորականներ․ առաջ ինչքան մեծ հարգանք ու ակնածանք կար նրանց հանդեպ, զինվորական համազգեստը մարդուն կերպարանափոխում էր, դարձնում ավելի ուժեղ, վեհ, անկոտրում, հաղթական, իսկ հիմա՞․․․ Հիմա մտածում եմ մարդիկ են՝ սովորական, կոտրված, դավաճանված, պարտված, նորմալ ա, մի ժամանակ կրեցինք, հիմա կրվեցինք, մի օր էլի կկրենք, բայց մեկ էլ լսում ես խոսակցությունները, ուզում ես պտտվես ասես՝ ինչի՞դ վրա ես էդքան հպարտ․․․ Մի ամբողջ բանակ կուլ գնաց նոյեմբերի 9-ի կապիտուլացիա ստորագրածի արկածախնդրությանն ու ազգային արժանապատվությունը նսեմացնող, հային ստորացնողին։ Դրա վրա՞ ես հպարտ, թե՞ երեկ Ստեփանակարետում դու էիր հաղթական շքերթ անցկացնում ․․․
 
Պարտվածի սինդրոմից գետինը պիտի բացեիր, մտնեիր մեջն ու էլ երբեք դուրս չգայիր։ Ու գիտե՞ս ինչու, որովհետև դեռ շարունակում ես ենթարկվել մեկին, ով քեզ հպատակեցման է տանում թուրքին։ Շատերն ինձ կքննադատեն էս տողերի համար, գիտեմ, որ հիմա ոգեշնչման ու գոտեպնդման խոսքեր պիտի գրեի, բայց չեմ կարող, չի ստացվի, քանզի իրականության հետ առերեսում պիտի լինի, պիտի ընդունենք, որ էսօր՝ նոյեմբերի 9-ին, հավաքական առումով հայ մարդու պարտության օրն է, որն ի կատար ածվեց ազգակործան մի պատուհասի ձեռամբ, բայց որին համակերպվեց մի ողջ ժողովուրդ։ Ու քանի մենք ինքներս մեզ ու հայկականությունը չենք վերաարժևորել, բարձրաձայն ընդունել մեր իսկ սխալներն և այն, որ մի ամբողջ պետություն մսխվեց մեր իսկ թողտվությամբ, միշտ գալու և կանգնելու ենք նույն պատմական կոտրած տաշտակի առաջ, անունը դնենք պայմանական Հայաստան, ինքներս մեզ խաբենք, թե պետություն ու պետականություն ունենք, մի 30-50 տարի (լավագույն ու ամենաիդեալական սցենարի դեպքում) ապրենք ու էլի մեր էշ խելքից կորցնենք, մինչև ի սպառ վերանանք։
 
Կներե՛ք ինձ, տղերք, հայոց բանակի երբեմնի փառապանծ սպաներ, մենք ձեզ էինք հավատում, ձեր ուժին էինք ապավինում, բայց պարտվեցիք, ու պարտվեցինք բոլորս, ու էդ պարտությունն էսքան ցավոտ չէր լինի, եթե դա չլիներ «մի խեղճ ու հարիֆ» (ես չեմ ասում, ժողովուրդս ա ասում) պատուհասի ձեռամբ, որին ենթարկվելու միտքն անգամ ստորացուցիչ է, ուր մնաց, թե դրա տված հրամանը կատարեք։ Ներե՛ք ինձ, հայոց ազգային բանակի վեհանձն տղամարդիկ, բայց դուք դեռ շարունակում եք ենթարկվել մեկի հրամաններին, ով անվերապահ հպատակեցման է տանում ձեզ թուրքին, իսկ դուք շարունակում եք ընդունել ու հարմարվել էս իրողությանը։ ՈՒ քանի այն չեք փոխել, շարունակելու եք մնալ պարտված բանակի սպաներ, ովքեր ուսադիրները հպարտությամբ կարող էին կրել մինչև 44-օրյան, լավագույն դեպքում մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը․․․
 
Ես դեռ հույս ունեմ տեսնել նոյեմբերի 9-ի վերափոխումն ու մեջքն ուղղած հայ զինվորականությանը․․․
Հույս ունեմ․․․

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank