Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքը հոսանք կստանա արևից
ECONOMICSԻնդոնեզիան առաջիկայում նոր մայրաքաղաք է ունենալու, որի ամբողջ էլեկտրամատակարարումն իրականացվելու է էկոլոգիապես մաքուր աղբյուրներից։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկկո Վիտտոդոն հայտարարել է, թե Նուսանտարա կառուցվող քաղաքի էլեկտրաէներգետիկ ամբողջ համակարգն ապահովելու համար հսկայական արևային կայաններ են կառուցելու։ «Էլեկտրաէներգետիկ համակարգը գեներացվելու է էկոլոգիապես մաքուր աղբյուրներից, 50 մեգավատ հզորությամբ արևրային էլեկտրակայանի շինարարության սկիզբը մեր կառավարության մտադրությունների լրջության մասին է խոսում և դա լինելու է ոչ միայն հուսալի, այլ նաև չափազանց մաքուր ու ապահովելու է Նուսանտարա քաղաքի ողջ էլեկտրականությունը»,- նշել է Ինդոնեզիայի նախագահը։ Նա Ջակարտտայից մայրաքաղաքը տեղափոխելու մտադրության մասին հայտարարել է դեռ 2019 թվականին։
Ի սկզբանե ծրագրվում էր, որ նոր մեգապոլիսը կառուցվելու է Կալիմանտան կղզու վրա մինչև 2024 թվականը, և այդ նպատակի համար 32 միլիարդ դոլար էր հատկացվել, սակայն համավարակի հետևանքով նախագծի իրականացումը դադարեցվել էր։ 2022 թվականի հունվարին պետության ղեկավարը հայտարարել էր, թե նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա՝ թարգմանաբար արշիպելագ, և հատուկ այդ նպատակով ոչ միայն շենքեր և շինություններ են կառուցվում, այլ նաև բավականին լուրջ ենթակառուցվածքներ, նոր մայրաքաղաքի էներգամատակարարումն իրականություն դարձնելու համար։
Հայաստանին նոր մայրաքաղաք, իհարկե պետք չէ, մեր երկիրն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Աննա Մարգարյան