Կարմիր Խաչի պատվիրակությունը այցելել է տարբեր բնակավայրեր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունն այցելել է Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր։
Կազմակերպությունը հայտնել է, որ Սյունիքի Տեղ համայնքի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար գյուղերում մելիորացրել է 110 հեկտար նախկինում չմշակվող հողատարածք՝ դարձնելով վարելահող։
Տրամադրվել է մոտ 33 տոննա ցորենի սերմացու։ Ծրագրից օգտվել են ընդհանուր առմամբ 109 գյուղտնտեսություններ։
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի երեք համայնքներում նույնպես տրամադրվել է ցորենի սերմացու։
Սոթքում 184 տնային տնտեսություն ստացել է 165,5 տոննա սերմացու, Կութ համայնքում 27 տնային տնտեսություն ՝ 6,75 տոննա սերմացու, Տրետուք համայնքում 40 տնային տնտեսություն ՝ 9,2 տոննա սերմացու։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



