Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է եղանակի տեսությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անգոլա՝ Անկախության օր, Լեհաստան՝ Անկախության օր, Լատվիա՝ Լաչփլեսիսի օր, ԱՄՆ՝ Վետերանների օր, Բելգիա և Ֆրանսիա՝ Հաշտեցման օր, Չինաստան՝ Ամուրիների օր, Բելգիա՝ Կանանց օր, Գերմանիա և Նիդերլանդներ՝ Փառատոնների առաջին օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1762– ծնվել է աստվածաբան, լեզվաբանբառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական Մկրտիչ Ավգերյանը:

1797 –ծնվել է թարգմանիչ, եկեղեցական և մշակութային գործիչ Գևորգ Հյուրմյուզյանը։

1920-հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքերը վերսկսել են ռազմական գործողությունները Քալթաղչայի և Ագինի ուղղությամբ և ստիպել հայկական զորքերին նահանջել դեպի Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա երկաթուղին, պատերազմի ավարտը փաստացի որոշվել է, հայկական բանակը ցանկություն չի ունեցել կռվել, դասալքությունը հասել է հսկայական չափերի։

1920 –վախճանվել է բուսաբան Գևորգ Ազնավուրը։

1923 –ծնվել է տեսաբան ֆիզիկոս Միքայել Տեր-Միքայել յանը։

1933 –ծնվել է ջութակահար և դիրիժոր Զարեհ Սահակյանցը։

1949 –ծնվել է խորհրդային և ռուսաստանյան քաղաքագետ և վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը։

1959 – ծնվել է ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանը։

1981 – վախճանվել է հայազգի խորհրդային երաժշտագետ Գեորգի Խուբովը։

1983 – վախճանվել է հայ մեծագույն երաժիշտներից մեկը՝ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը:

2003 – Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված «Ազգային գրականությանը ազգային պաշտպանություն» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար:

2019 – Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ քահանա Պետոյանին:

2020 – Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ, փակվել է Բաղրամյան պողոտան: Ազգային ժողովի դարպասները, որոնք 2018 թ. իշխանափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակել են:

2021 – Կապան – Գորիս ճանապարհին ադրբեջանցիների դրած մաքսակետում սկսել են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

ԱՇԽԱՐՀ

1312 – վախճանվել է պարսիկ բանաստեղծ-սուֆիստ, Մավլևի սուֆիստական օրդենի հիմնադիր Սուլթան Վալադը։

1493 – ծնվել է ֆիզիկոս, բուսաբան, ալքիմիկոս և աստղագետ Պարացելսը։

1579 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Ֆրանս Սնայդերսը։

1821 – ծնվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆյոդոր Դոստոևսկին:

1831 – մահապատժի է ենթարկվել ամերիկացի ստրուկ, 1831 թվականին Վիրջինիայում տեղի ունեցած ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տերները։

1837 – Ռուսաստանում սկսել է գործել առաջին երկաթուղին, որը կապել է Սանկտ Պետերբուրգը Ցարսկոյե Սելոյի հետ։

1842 – Պիլզենում առաջին անգամ ստեղծել են նոր գարեջրի տեսակ՝ Պիլզեները։

1843 – Դանիայում առաջին անգամ հրատարակվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը։

1889 – Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ-ի 42րդ նահանգը։

1917 – Ռուսաստանում վերացվել են կոմս և բարոն ազնվական տիտղոսները:

1918– Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1936 – Անգլիայում աշխարհում առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է եղանակի տեսությունը։

1937 – Ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ճապոնական բանակը գրավել է Շանհայը։

1942 –ավարտվել է «Անտոն» օպերացիան. նացիստական Գերմանիայի և Իտալիայի բանակները առանց լուրջ դիմադրության օկուպացրել են դեռևս չօկուպացված Վիշինյան Ֆրանսիայի տարածքը, ավարտվել է Ֆրանսիայի օկուպացումը։

1962 – ծնվել է ամերիկացի դերասանուհի, նախկին մոդել Դեմի Մուրը։

1974 – ծնվել է ամերիկացի կինոդերասան Լեոնարդո դի Կապրիոն:

1974 – նույն օրը իրարից անկախ աշխատող երկու ամերիկյան փորձարարների խմբեր հայտարարել են նոր էլեմենտար մասնիկի հայտնագործման մասին, որը հետագայում ստացել է մեզոն անվանումը։

1975 – Անգոլան անկախացել է Պորտուգալիայից:

1983 – համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը, կալիֆորնիացի ուսանող Ֆրեդ Կոենը հաջողությամբ ավարտել է իր կուրսային աշխատանքը՝ համակարգչային այնպիսի ծրագրի՝ վիրուսի ստեղծումը, որը ունակ է ինքնաբազմանալ և տարածվել համացանցով։

2004 – վախճանվել է Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։

2016 – վախճանվել է խորհրդային և ռուսական ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Լեոնիդ Կելդիշը։

2022 –Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը մտել է Խերսոն քաղաք և Դնեպրի ամբողջ աջ ափը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest