Կիևում հզոր պայթյուններ են որոտացել, հայտարարվել է օդային տագնապ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևում հայտարարված օդային տագնապի ֆոնին հզոր պայթյուններ են որոտացել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների՝ օդային տագնապի ազդանշանն Ուկրաինայի մայրաքաղաքում հնչում է Մոսկվայի ժամանակով ժամը 09։02-ից (Երևանի ժամանակով՝ 10։02)։ Միևնույն ժամանակ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օդային տագնապը հայտարարվել է միայն այն բանից հետո, ինչ պայթյունների ձայներ են լսվել։
Պայթյունների մասին մամուլում տարածված լուրերից որոշ ժամանակ անց Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է տեղեկությունն իր թելեգրամյան ալիքում։
«Ուժեղ պայթյուններ են որոտացել մայրաքաղաքի ձախ ափին»,- գրել է նա՝ ընդգծելով, որ ըստ նախնական տեղեկությունների, ՀՕՊ համակարգեր են գործել։ Այլ մանրամասներ Կլիչկոն չի հայտնել։