40 տարեկանում ԱԱ-ի արծաթե մեդալակիր դառնալը մեծ պատիվ է. Վահրամ Գրիգորյան
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Վահրամ Գրիգորյանն աշխարհի առաջնության արծաթե մեդալը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ինչը՞ խանգարեց չեմպիոնության համար. տարիքս, ժամանակը … արդեն 40 տարեկան եմ: Այս տարիքում աշխարհի առաջնության արծաթե մեդալին արժանանալը մեծ պատիվ է ինձ համար, մեր ազգի համար: Իմ ազգն ու իմ հողն ինձ ուժ տվեցին: Ես բնավորություն ցույց տվեցի ու կարողացա պատվով ներկայանալ»,- ասել է Վահրամ Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ մրցումային երկու օրերի արդյունքներով Հայաստանի հավաքականներն արդեն 6 մեդալ են նվաճել: Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել էին Սարգիս Վարդանյանը (մարտական սամբո, 79 կգ քաշային կարգ) Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ): Իսկ այսօր Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացան ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեցին Արամ Աղաջանյանն ու Վահրամ Գրիգորյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Չալյանն էլ դարձավ բրոնզե մեդալակիր:
Աղբյուր ArmSport.am