Էրդողանն ու Պուտինն առաջիկայում կարող են բանակցություններ վարել Գազայի հարցով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կվերսկսի Գազայի հարցով «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ, հնարավոր են նաև բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Թուրքիայի առաջնորդի գրասենյակում ունեցած իր աղբյուրին հղումով։
«Պարոն նախագահը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովից հետո կվերսկսի իր ավանդական «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայում տիրող իրավիճակի կարգավորման թեմայով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ հարցին գործակալության աղբյուրը պատասխանել է, որ նման բանակցությունները ևս բացառված չեն։
«Հավանական է, որ պարոն նախագահը Ռուսաստանի առաջնորդի հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և, իհարկե, արդիական երկկողմ օրակարգը՝ հաշվի առնելով երկրների ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,- ընդգծել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։