Զելենսկու եւ Թրամփի զրույցն են փորձում կազմակերպել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը ներկայումս փորձում է կազմակերպել նախագահ Զելենսկու եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ Կիեւում հիմք են ընդունում այն հանգամանքը, որ Թրամփը հանրապետական կոնգրեսականների միջոցով վերահսկում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որն արգելափակում է Ուկրաինային օգնության հատկացումը։ Զելենսկի-Թրամփ բանակցությունների կազմակերպումը ներկայումս դարձել է ամերիկա-ուկրաինական հարաբերությունների գլխավոր հարցերից մեկը։
Բանակցությունների կազմակերպման համար ուկրաինական պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն՝ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորությամբ։ «Նախատեսվում են հանդիպումներ Կոնգրեսում, Սպիտակ տանը, անալիտիկ կենտրոնում եւ հանրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Երմակը, անդրադառնալով իր գլխավորությամբ ուկրաինական պատվիրակության՝ Վաշինգտոն այցելությանը։