Yerevan, 04.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հանձնարարել է պարզել QR կոդի և սատանայի կապը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝ Ջավահարլալ Ներուի ծննդյան օր, Կոլումբիա՝ Կոլումբիացի կանանց օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ:

1921 – ծնվել է սփյուռքահայ ֆրանսագիր բանաստեղծ Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյանց):

1922- ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը: - ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:

1926 –ծնվել է հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։

1932– վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն:

1936- վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը:

1975– վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը:

1976– վախճանվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը:

1988- Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշի հայ փախստականների վերադարձի և տարածքը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու դադարեցման պահանջներով:

2003-Ծաղկաձորում մեկնարկել է ԶԼՄ ներկայացուցիչների՝ «Հայաստան - Սփյուռք» առաջին համաժողովը, որին մասնակցել են սփյուռքի և Հայաստանի շուրջ 150 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2014-ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից:

2018- «Գազպրոմ Արմենիայի» կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերով քրեական գործ է հարուցվել:

2019- Նիկոլ Փաշինյանը անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել է պարզել QR կոդի և սատանայի կապը: Նրա խոսքով, այդ հարցով առկա են մտահոգություններ։

2020- վախճանվել է դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը:

ԱՇԽԱՐՀ

565 – վախճանվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ն:

1716- վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը:

1765 –ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը:

1770 -շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիսարևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը:

1774 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին:

1797– ծնվել է շոտլանդացի փաստաբան և երկրաբան Չարլզ Լայելը:

1805 –ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը:

1831- վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը:

1840 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն:

1851 - ԱՄՆ-ում հրապարակվել է Գերման Մելվիլլի «Մոբի Դիկ» ստեղծագործության ամբողջական տեքստը:

1860– Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվել է «Պեկինյան տրակտատը»:

1889 –ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն:

1900 - ֆրանսիական Սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը:

1901 - վիեննացի բժիշկ Կարլ Լանդշտեյները արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝ А, В և 0:

1908 - Ալբերտ Էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը:

1918 - Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն:

1919 - Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է:

1922 - Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսել BBC ընկերությունը:

1922- ծնվել է ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ Բուտրոս Բուտրոս-Ղալին:

1954– ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին:

1960 - Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով զոհվել է 110 մարդ:

1963– Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայում համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:

1968 - Եվրոպայում իրականացվել է աշխարհում առաջին թոքի փոխպատվաստումը:

1983- Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարել է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը:

1991- 13-ամյա տարագրությունից հետո, որպես երկրի ժամանակավոր ղեկավար, Կամբոջա է վերադարձել թագաժառանգ Սիանուկը:

1994 – սկսել է գործել Լա Մանշի տակով կառուցված թունելը, որը կապել է Փարիզն ու Լոնդոնը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts