Աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող ամենագնացը կփորձարկվի անապատում
ECONOMICSNovate.ru-ն գրում է, որ Հոլանդացի ուսանողները Մարոկկոյում փորձարկում են արևային էներգիայով աշխատող աշխարհում առաջին ամենագնաց մեքենան: 2 տեղանոց, ճանապարհային երթևեկության համար թույլատրված Stella Terra մոդելի ամենագնացի տանիքին տեղադրված են արևային մարտկոցներ և արևոտ օրն այն կարող է 630 կմ հաղթահարել առանց լիցքավորման:
Մարոկկոյում արևոտ մի օր փոքրիկ, տարօրինակ ձևով կանաչ մեքենան իր ճանապարհն է անցել երկրի խիտ անտառներով, լեռնային արահետներով և անապատային ավազներով, ընդ որում նա շարժվել է միայն վերևից շողացող արևի միջոցով:
Stella Terra-ի՝ արևային էներգիայով աշխատող աշխարհում առաջին ամենագնացի 1000 կմ փորձարկումը, ըստ դրա ստեղծողների՝ Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների ավարտվել է և ցուցադրել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ներուժը:
«Մենք մանրակրկիտ փորձարկեցինք Stella Terra-ն: Մենք սկսեցինք Մարոկկոյի հյուսիսից և քշեցինք ավելի քան հազար կիլոմետր տարբեր լանդշաֆտներով, որպեսզի ավարտենք մեր ճամփորդությունը Սահարայում, և դա արևի սնուցմամբ», — բացատրել է թիմի նախագծի ֆինանսական մենեջեր Բրիթ վան Հուլստը:
Մեքենան նախագծված է խորդուբորդ և վայրի տեղանքների համար և կարող է օրական ավելի քան 630 կմ ճանապարհ անցնել, եթե արև է շողում, անբարեկարգ ճանապարհների դեպքում հեռահարությունը մոտավորապես 550 կմ է՝ կախված տեղանքից:
Երկտեղանոց Stella Terra-ն օգտագործում է արևային էներգիա տանիքի վահանակների միջոցով, ինչը նշանակում է, որ այն լիցքավորման կայանների կամ վառելիքի կարիք չունի:
Թիմն ավարտել է իր արևային էներգիայով սնվող ճամփորդությունը և ամենագնացը գերազանցել է բոլոր սպասելիքները: Ընդ որում թիմը պնդում է, որ իրենց մեքենան գերազանցել է սպասելիքներն ի վերջո սպառելով 30 տոկոսով ավելի քիչ էներգիա, քան սպասվում էր: Պարզվել է, որ նրանց արևային վահանակների սովորական փոխարկիչն ավելի արդյունավետ է արևի լույսը փոխակերպելու համար:
«Առանց այդ էլ դժվար է ստեղծել ամենագնաց, որը կարող է դիմակայել ծանր պայմաններին, էլ ուր մնաց դրա մեջ արևային մարտկոցներ ներդնել, ես դեռ չեմ տեսել, որ որևէ մեկը դա անի», — պատմել է Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, մոբիլության փորձագետ Մաարտեն Սթայնբուխը:
«Ես ակնկալում եմ, որ հինգից տասը տարվա ընթացքում էլեկտրական մեքենաները կկազմեն մեր ողջ էներգետիկ համակարգի մի մասը: Եվ երբ կհայտնվեն տնային էլեկտրական մարտկոցները, նույնիսկ հնարավոր կլինի էներգիա արտադրել արևային մեքենաների միջոցով և այն վերաուղղել տուն: Solar Team Eindhoven-ի նորարարությունները կարող են փոխել ապագան»,- հավելել է նա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]